երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան

Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան

Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել դիմել ուղիղ իրեն, [email protected] էլ. փոստի հասցեով։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակայնորեն կպատժվի։

  • Կիսվել: