ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ծառուկյանը հայտարարել է վարչապետի պաշտոնի հավակնություն չունենալու մասին

Ծառուկյանը հայտարարել է վարչապետի պաշտոնի հավակնություն չունենալու մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կենտրոն TV–ին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ասել, որ դեռ վաղ է խոսել ընտրություններին իր մասնակցության մասին:

«Սակայն եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»։ Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ, իմ հիմնական նպատակն այն է, որ իմ երկիրը հզոր լինի, իմ երեխաներն ու թոռները խեղճացած չլինեն»,-նշել է նա:

Ծառուկյանն անդրադարձել է նաև իր՝ ռուսամետ լինելու մասին լուրերին:

«Ինչու՞ պետք է վախենամ, որ ինձ մեղադրեն ռուսամետության մեջ: Ի՞նչ եմ արել, որ վախենամ: Հանցագործություն է հայերին բաժանել ռուսամետների և արևմտամետների: Որքան հայ բնակվում է Հայաստանում այնքան էլ Ռուսաստանում, դրանից ավելի շատ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Իրավունք չունենք մեր հայրենակիցներին մասերի բաժանել, մենք հայ ենք, ունենք մեկ հայրենիք, միասնական բռունցք դառնանք, որ ցանկացած մարտահրավերում հաղթող լինենք:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են, կան, պետք է մնան: Այո ՛ մենք հարցեր ունենք Ռուսաստանին, բայց Ռուսաստանն էլ հարցեր ունի մեզ»,-ասել է նա:

  • Կիսվել: