երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Թռած թաղապետ է». Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի ղեկավարի դեմ ակցիա իրականացրեցին

«Թռած թաղապետ է». Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի ղեկավարի դեմ ակցիա իրականացրեցին

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգարն Տեր-Մարգարյանը մեզ ուղղված հայհոյանքից և սպառնալքից հետո կապի դուրս չի գալիս, թռած է», - Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ լրագրողներին ասաց քաղաքական ակտիվիստ Արթուր Չախոյանը։

 

Նա հիշեցրեց, որ երբ ինքը և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այս իշխանության թալանը բացահայտող տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ մանկապարտեզի վրա ծախսված 300 հազար դոլար գումարը վատնել են, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է Չախոյանին, սպառնացել և հայհոյել։

 

Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին թույլ չտվեցին ներս մտնել թաղապետարան՝ պատճառաբանելով, որ վարչական շրջանի ղեկավարը ներսում չէ։

 

«Այդ վախկոտ, վարչական շրջանի ցռան ղեկավարը շատ լավ իմացել է, որ այսօր ժամը 3-ին գալու ենք այստեղ, պարտավոր էր այստեղ լինել, եթե ինքը թռած է, հիմա կշարունակենք մեր ակցիան»,-ասաց Մանուկյանը։

 

Իսկ մինչ այդ, նրանք միացրեցին Տիգրան Տեր-Մարգարյանի հայհոյանքներով ձայնագրությունը և ներկայացրեցին լրագրողներին։ «Սա խուլիգանական պահված է, սա վարչական շրջանի ղեկավարին ոչ վայել պահվածք է, զանգում է, հայհոյանք տալիս։ Պաշտոնյա լինելով ինքը լավ տղա չի, ինքը «թռած թաղապետ» է։ Տեղ ու ժամ ենք պայմանավորվել ու ինքը չի գալիս, թռել ա, հիմա եկել ենք պատասխանատվության ենթարկենք»,-ասաց Չախոյանը։

 

Նրանք յոգուրտ թափեցին վարչական շրջանի ղեկավարի նկարին՝ ի պատասխան իրենց ուղղված հայհոյանքների։ 

 

Չախոյանը նաև տեղեկացրեց, որ այս ակցիան հանցագործության մասին հաղորդում է։ 

  • Կիսվել: