կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։
 
Նախարարը շնորհավորել է Մեխակյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։
 
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։ Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և ինչու չէ նաև այն գերազանցելու համար։
 

  • Կիսվել: