չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակությանը: Մարկ Քուլսը Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով: 
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի  դերը և կատարած աշխատանքը: Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հիմքը:    
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Քուլսը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Կոնգրեսում պատվիրակի դերը ստանձնելու առթիվ: Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նաև հույս է հայտնել, որ համաժողովի աշխատանքների ընթացքում համագործակցությունն ավելի սերտ կլինի: 

  • Կիսվել: