հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Տիգրան Ավինյանն ու Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդան քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

Տիգրան Ավինյանն ու Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդան քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։

Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի երկու մայրաքաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը։

 

  • Կիսվել: