երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ․ Արմեն Դարբինյան

Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ․ Արմեն Դարբինյան

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձել է ԲՈւՀ-երում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի և հայոց պատմության ոչ պարտադիր դարձնելու դեմ ընդվզած ուսանողներին։

Նա թվիթերում գրել է․  «Հայերենը անգլերենի, մեր համալսարանները՝ Հարվարդի հետ համեմատելը տեղին չէր իհարկե: Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ: Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում»։

  • Կիսվել: