Տեղի է ունեցել ահաբեկչություն. Միրզոյանը՝ Հնդկաստան-Պակիստան փոխադարձ հարվածների մասին
Տեղի է ունեցել ահաբեկչություն: ՀՀ-ն շատ արագ արձագանքել, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել է զոհերի հարազատներին, ընտանիքներին՝ զորակցություն: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հնդկաստան-Պակիստան փոխադարձ հարվածներին:
«Մենք և որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, այլ՝ միայն դատապարտել: Մենք պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից: Մենք այդ հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում, և այդպիսին է մեր դիրքորոշումը»,-նշեց նախարարը: