երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան

Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան

Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը

«Թեեւ Ադրբեջանը դա ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երեւում Ադրբեջանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է: Սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ եւ այնտեղի բնակչության անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չլինի:

Այս բոլոր հարցերը բանակցություններում երկարատեւ տարիների քննարկումների խնդիրներ են: Դա կապված է Հայաստանի դիմադրողականության հետ, մի շարք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվել եւ արվելու է, որպեսզի ԼՂ բնակչության անվտանգության մակարդակն ապահովվի, ինչը  այսօր այդպես չէ: Բոլորդ գիտեք, որ շրջափակման մեջ են, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ փորձում է սադրել, էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում»,-ասաց նա:

  • Կիսվել: