կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը

Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը՝ սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այդ մասին նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին»,- շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: