երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թայլանդում կորոնավիրուսը բուժել են գրիպի և ՁԻԱՀ-ի դեմ նախատեսված դեղամիջոցներով

Թայլանդում կորոնավիրուսը բուժել են գրիպի և ՁԻԱՀ-ի դեմ նախատեսված դեղամիջոցներով

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի հիվանդանոցի երկու բժիշկներ հայտնել են, որ գրիպի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարող դեղամիջոցներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նրանք հայտնել են, որ 71-ամյա կորոնավիրուսով վարակված չինուհու մոտ բարելավում է նկատվել երկու խմբի դեղամիջոցներ ներարկելուց 48 ժամ անց։ 

Նրանք հայտնել են, որ 10 օր վատ արդյունքներից հետո հետազոտությունների արդյունքներն այդ դեղերի կիրառումից 48 ժամ անց դրական են եղել։

Տեղեկացնենք, որ կորոնավիրուսից  մահացածների թիվն արդեն գերազանցել է 300-ը, իսկ վարակվածների  թիվը՝ 11 հազարը․ հղորդում է ՏԱՍՍը

  • Կիսվել: