շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել. Սարգսյան

Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել. Սարգսյան

Յուրաքանչյուրը իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը կարծես թիրախավորում է նախկին նախագահներին, նաև հայտարարում, որ կապ չունի երրորդ նախագահի հետ, մինչդեռ ՔՊ–ականները հակառակն են պնդում։

«Ես առանձնապես այդպես կոշտ որևէ քննադատություն չեմ լսել։ Ես իր հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ, և չեմ ունեցել»,-հայտարարեց երրորդ նախագահը:

  • Կիսվել: