Տարվա առաջին կեսին Փաշինյանը կկատարի առաջին պաշտոնական այցը Մոսկվա
Տարվա առաջին կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երևանում:
«Երևանում Վլադիմիր Պուտինի հետ մենք փոխանակվել ենք հրավերներով: Պայմանավորվել ենք, որ սկզբում ես կգամ պաշտոնական այցով, հետո՝ ինքը: Գուցե տարվա առաջին կեսին ես կգնամ, երկրորդ կեսին՝ ինքը կգա»,-ասել է Փաշինյանը: