Տարօրինակ չի՞ թվում, որ «Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Քոչարյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունից հայտարարեցին, որ իրենք թեկնածու չունեն. տարօրինակ չի թվո՞ւմ, որ կուսակցությունը, որը երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, թեկնածություն չունի։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Օրինակ իմ մոտ հարց է առաջանում. Համապատասխան որակներ ունեցող մարդ չունե՞ն, թե՞ չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում: Համոզված եմ, որ համապատասխան որակավորում ունեցող մարդիկ իրենք ունեն, իհարկե։ Հեռանկարը չեն տեսնում, դրա համար թեկնածու չունեն։
Հիմա «Հայաստան» դաշինքը ունի՞ վարչապետի թեկնածու, մեր ֆրակցիայից միայն մի ութ հոգի կարող են վարչապետ լինել իրենց անցած ճանապարհով և փորձով։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ թեկնածու պատրաստ է ուղղակի մտնել այդպիսի գործընթացի մեջ»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞վ է իրեն թիրախավորում, Քոչարյանը պատասխանեց. «նրանք, ովքեր այդ թեման քշում է՝ նախաձեռնողներ և կոնկրետ աջակցողներ։ Հիմա իրենք ընտրել են այս մարդավարությունը թող շարունակեն։
Ինչ վերաբերում է ինձ թիրախավորելուն, ես այդ իմունիտետը արդեն ունեմ, գիտե՞ք քանի տարի։ Շատ, շատ երկար տարիների փորձ ունեմ։ Բայց սա մի առավելություն է տալիս։ Դու չես խոսում, քո մասին սաղ խոսում ես։ Ես երկու տարի չեմ խոսել, իմ մասին խոսում են։ Քաղաքականության մեջ դա վատ չի։ Մարդ կա, որ ինքը չի խոսում երկու ամիս, իրեն մոռանում է։ Տվյալ դեպքում սա թիրախավորելու պրոցեսի դրական կողմն է»,–ասաց նա։