շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել  Հայաստանի ու հայերի հանդեպ. Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին

Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել Հայաստանի ու հայերի հանդեպ. Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սիրելի Էմանուել,

Մեծ ուրախությամբ և անկեղծորեն Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա  առթիվ:

Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել  Հայաստանի ու հայերի հանդեպ: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական անորոշությունների և անկայունությունների պայմաններում մենք մշտապես տեսնում ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և անձամբ Ձեր հաստատուն, հստակ ու որոշակի դիրքորոշումը: 

Երախտապարտ ենք Ֆրանսիային՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված՝ Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտող բանաձևերի համար»։

  • Կիսվել: