շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է

Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է

Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյի։

Նա ասել է, որ տեղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է և կարող են ադրբեջանական հարվածները նորից սկսել։

«Կան նաև կենցաղի հետ կապված խնդիրներ՝ նույնիսկ ջրամատակարարման խնդիր կա», - նշել է դեսպանը։

Նա ավելացրել է, որ մարդիկ նույնիսկ իրենց գերեզմանները չեն կարողանում այցելել, որովհետև դրանք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում։

  • Կիսվել: