շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սրբազանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»

Սրբազանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։

Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։ Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։

Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ»:

  • Կիսվել: