Սփյուռքից մեզ գումարային օգնություն պետք չէ, պետք է հայկական ապրանք ձեռք բերի. Խաչատուր Սուքիասյան
«Շատ լավ է, որ աջակցում եք գյուղատնտեսությանը, բայց իրացման հետ կապված պետք է երկարաժամկետ ինսիտուտներ ստեղծենք, դա մարքեթինգային ինստիտուտն է, որ ես կարծում եմ պետք է հենց Էկոնոմիկայի նախարարության տիրույթում լինի»,- ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման դիտարկմամբ դիմեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
«Մեր դաշնակցական և ընդդիմադիր ընկերներն են,որոնք պետք է սփյուռքում իրենց ազդեցությունն օգտագործեն, որպեսզի ցանկացած հայ հայկական ապրանք ձեռք բերի և նկատի ունեմ այն ապրանքը,որ թեկուզ մեկ ցենտով այլ ապրանքից թանկ չի, որպեսզի ՀՀ-ին օգնեն դրանով, որպեսզի ՀՀ-ն մեծ բյուջե ունենա և հզորանա»,- ընդգծեց պատգամավորը:
«Համակարգային խնդիր ունենք, կարծում եմ ՝ առաջիկա տարիներին մեր կարևոր նպատակներից մեկը պետք է լինի ոչ միայն գյուղատնտեսության զարգացումը, այլ նաև համապատասխան լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, այն ինչ ունենք այսօր փաստացի հեռու է աշխարհում առաջատար փորձից: Այսօր ունենք մի շուկա, որտեղ որևէ հաշվառում տեղի չի ունենում, ստվերում է գործում, խոսքն Արարատի մարզում գտնվող հայտնի համակարգի մասին է և կան առանձին ընկերություններ, որոնք իրենց համար ստիպված մինի լոգիստիկ կենտրոններ են ստեղծել»,-նշեց Պապոյանը և հավելեց, որ պետությունը պատրաստ է աջակցություն տրամադրել ոլորտում ներդրումներ անել ցանկացողներին:
«Սփյուռքից մեզ գումարային օգնություն պետք չէ, պետք է Սփյուռքի ամեն մի հայ մարդ օրական 1 կամ 5 րոպե մտածի Հայաստանի մասին և հայկական ապրանք ձեռք բերի: Ասում եմ մարքեթինգ, որ այնտեց ևս կարողանանք մարքեթինգային կենտրոններ ստեղծել, որտեղ իրացնենք ՀՀ ապրանքները , ծառայությունները»,- արձագանքեց Սուքիասյանը:
Պապոյանն էլ համաձայնեց, որ Հայաստատնից դուրս պետք է էլ ավելի ակտիվ լինել՝ մրցունակությունը բարձրացնելու համար: