Սոչիում որեւէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու. Իշխան Սաղաթելյան
Իմ կարծիքով որեւէ վերջնական փաստաթուղթ, բնականաբար, չի ստորագրվելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում սպասվող Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:
«Մնացած արդյուքններին կծանոթանանք երեկոյան եւ վաղը, ըստ դրա կարձագանքենք»,-ասաց նա:


