երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սիրուն չէ, պարոն վարչապետ. Գորգիսյան

Սիրուն չէ, պարոն վարչապետ. Գորգիսյան

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լուսավոր Հայաստանին ուղղված այն հայտարարությանը, թե՝ եթե իրենք դեմ են աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելուն, թող կանգնեն ու այդպես էլ ասեն:

Գորգիսյանը, մասնավորապես, գրել է.

«Երբ փաստերն ու գիտելիքները չեն հերիքում, օգնության են գալիս սուտն ու մանիպուլյացիան…

ՍիրունՉԻպրնՎարչապետ

 
#ՁերԳործնԷլԳործՉի»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԼՀԿ-ին, ասել էր. «Այսօր մեր ընդդիմությունն ասում է, որ մենք գետինը մտնենք ֆիսկալ կանոնները խախտելու համար: Եկեք թարգմանենք ձեր ասածը: Դուք ասում եք՝ աշխատավարձ, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ էտ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ մեկը գլխի չի ընկնի, թե ինչ եք ասում: ԼՀԿ, կանգնի ու ասա, որ դեմ եք աշխատավարձն ու թոշակները բարձրացնելուն»:

  • Կիսվել: