շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Սիրիայում ՀՀ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Սիրիայում ՀՀ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը:

«Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր (մարզ, քաղաք) և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ. փոստի հասցեին։

Հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»։

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/

ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն / [email protected]

ՀՀ դեսպանության հեռախոսահամարը +963116670051

Դեսպանության հետ հրատապ կապն իրականացնելու նպատակով բացվել է թեժ գիծ՝ +963 954 666 699

 

  • Կիսվել: