ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիբիր աքսորված և սպանված քահանաները գերեզմանում շուռ են եկել, երբ ստալինապաշտ տերտերը իր ելույթն է ունեցել. Ալեքսանյան

Սիբիր աքսորված և սպանված քահանաները գերեզմանում շուռ են եկել, երբ ստալինապաշտ տերտերը իր ելույթն է ունեցել. Ալեքսանյան

Երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել ԿԳԲ-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով բայց այն որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսը իրեն կարող է թույլ տալ, Ստալինի մասին նոստալգիիկ դրական խոսույթով խոսի, դա ուղղակի խայտառակություն է, բացարձակ խայտառակություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բռնաճնշվածները, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ ստալինապաշտ տերտերը իր հայտնի ելույթն է ունեցել:

Այդ մարդիկ փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այն որ ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, դա անում են, որպեսզի հետագայում, երբ իրենք կարողանան ինչ-որ իրենց երազներում էլի, հաստատել բռնատիրական կարգեր, արգելեն բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն, օրինակ իրենց նկատմամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: