ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. Փաշինյան

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.

ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...

բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...

գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...

դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...

ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:

է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...

ը) Армяне всего мира, гуляют так красиво...՛՛:
 

Նշենք, որ այսօր ավելի վաղ դարձյալ ՖԲ-ի իր էջում վարչապետը գրել էր. ՛՛Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն՛՛:

Այնուհետև Փաշինյանը ևս մեկ գրառում է արել. ՛՛Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:

Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն՛՛:

  • Կիսվել: