երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու համար. Վարչապետ

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու համար. Վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված եւ ամփոփված են։   Այս մասին գևել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ 

Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի կազմակերպելու համար։ 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ 

Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։ 

Սիրում եմ բոլորիդ»,_ գրել է նա։

  • Կիսվել: