երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Շատերն այլևս չեն վախենում ապօրինի բերման ենթարկվելուց և ձերբակալվելուց. Պետրոսյան

Շատերն այլևս չեն վախենում ապօրինի բերման ենթարկվելուց և ձերբակալվելուց. Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում դիտարկում է արել՝ կապված բերման ենթարկելու և ձերբակալելու հետ: Ըստ նրա՝ շատերն արդեն դրանից չեն վախենում:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Դիտարկում

Ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքով, երբ մարդուն մեկ անգամ կամայական ձևով զրկում են ազատությունից ու երկու ժամ անց ազատ արձակում, մնացած անգամներն արդեն ազատությունից զրկելով նույն մարդուն սպառնալն ու ահաբեկելն այլևս սարսափելի չէ այդ մարդու համար, և այլևս մարդուն զսպելու այդ եղանակը նրան հնազանդեցնելու հարցնում դառնում է ապիկար...

Այսինքն՝ արդեն բավականաչափ թվով մարդիկ այլևս չեն վախենում ապօրինի բերման ենթարկվելուց և ձերբակալվելուց...

Եվ ուրեմն...»:

  • Կիսվել: