երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Շատ ցավալի է, որ մինչ այսօր այդ հարցում չունենք ճիշտ մոտեցումը. ԱԳ փոխնախարարը՝ «Նեմեսիսի» արձանը հանելու պահանջի մասին

Շատ ցավալի է, որ մինչ այսօր այդ հարցում չունենք ճիշտ մոտեցումը. ԱԳ փոխնախարարը՝ «Նեմեսիսի» արձանը հանելու պահանջի մասին

ԱԳՆ-ի կողմից գուցե ոչ, բայց այլ պաշտոնյաների կողմից հնչել են գնահատականներ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե եթե Հայաստանը չհանի «Նեմեսիս»-ի արձանը, Թուրքիայի կողմից կլինեն պատասխան քայլեր:

«Շատ ցավալի է, որ մինչեւ այսօր այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է: Մյուս կողմից չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են այդ երկրում եւ շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Գիտեք, որ ներքաղաքական առումով առավել բարդ  շրջան է այդ երկրում:  Գիտեք՝ ինչքան էմոցիոնալ են անցնում այդ ընտրությունները: Պետք է նաեւ մասամբ այդ տեսանկյունից դիտարկել»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

  • Կիսվել: