չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան

Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մայր Թերեզայի անվան միսիոներների հասարակական կազմակերպություն ու «Սորս» հիմնադրամ, որոնք վերականգնողական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
 
Նախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու ծրագրերին, շփվել երեխաների հետ։
 
 
Կազմակերպությունների աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների դերը։
 
Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականության առանցքում շարունակում է առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

  • Կիսվել: