ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկել էր անձամբ Դոնալդ Տուսկը

Սերժ Սարգսյանին հրավեր ուղարկել էր անձամբ Դոնալդ Տուսկը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես հայտնի է, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ հարց է առաջացել, թե ինչ հիմքով է դատարանը թույլատրել նրան գնալ:

Դատավոր Միսակյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ որեւէ կասկած չկար, որ նա չի վերադանա Հայաստան, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ նշված է եղել, որ Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկել անձամբ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը գնացել է չարտերային չվերթով: Անգամ դատարան ներկայացված միջնորդության մեջ ներկայացված է եղել հետդարձի տոմսը, եւ թե քանի օրով է նա դուրս գալիս Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ նա երեք օրով է լքել Հայաստանը: Այս հիմնավորումները տեսնելուց հետո դատավորի մոտ որեւէ կասկած չի եղել, որ նա չի վերադառնա Հայաստան, եւ թույլ է տվել նրան գնալ Բրյուսել»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: