երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությունը ճիշտ չէ. «Տաշիր գրուպ»

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկությունը ճիշտ չէ. «Տաշիր գրուպ»

«Տաշիր Գրուպի» հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդի՝ Նարեկ Կարապետյանը չի պատրաստվում քաղաքական ուժ ստեղծել, PrimeNews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են «Տաշիր գրուպ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը, նման բան գոյություն չունի», - փոխանցել են «Տաշիր գրուպ»-ից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Տաշիր Գրուպի» հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին մտադիր է ստեղծել քաղաքական ուժ, որը կկարողանա կոնսոլիդացնել կենտրոնամետ ուժերին։

«Նոր քաղաքական ուժը ծրագրային առումով նպատակ է դնելու հաղթահարել առկա հանրային «սև-սպիտակ» երկփեղկվածությունը՝ առաջարկելով Հայաստանի զարգացման պոզիտիվ օրակարգեր», -նշվում էր տարածված տեղեկատվության մեջ։

  • Կիսվել: