հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Սահմանազատման գործընթացը փակուղում չէ. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման գործընթացը փակուղում չէ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Այս մասին այսօր Ապարանում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասաց.

«Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած։ Դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»։

  • Կիսվել: