հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ այս պահին որևէ գործընթաց չկա. Տավուշի մարզպետ

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ այս պահին որևէ գործընթաց չկա. Տավուշի մարզպետ

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ այս պահին, իմ ունեցած տեղեկատվության համաձայն, որևէ պրոցես չկա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Մարզպետը նշեց, որ կողմ է այն տեսակետին, թե Տավուշի մարզի սահմանազատված հատվածը ՀՀ-ի ամենաապահով հատվածն է:

Ինչ վերաբերում է սահմանազատված հատվածներում բնակիչների մտահոգություններին, ապա մարզպետը նշեց. «2024 թվականից սկսած՝ սահմանազատման պրոցեսի սկզբից, իհարկե, որոշակի անհանգստություն կար, որը նաև ուղղորդված էր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա»:

Լրագրողի դիտարկմանը, թե ընտանիքներ կան, որ լքել են Կիրանցը սահմանազատման գործընթացի պատճառով, Ղալումյանը հայտարարեց. «Նման բան չկա: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել: Այսօր Կիրանց գյուղում 16 միլիոնի բնակարանաշինության ծրագրով 50 նոր բնակարան է կառուցվում»:

  • Կիսվել: