չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան

Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան

Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է, ուրիշ տարբերակ չկա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա գործող Սահմանադրությամբ է, որ խորհրդարանը որոշակի հոդվածներում կարող է փոփոխություններ անել: Հիմա կոնցեպտուալ վեճ կա, քննարկում կա, թե արդյոք խորհրդարանին պե՞տք է վերապահել Սահմանադրության որևէ հոդվածում փոփոխություններ անելու լիազորություն: Տարբեր տեսակետներ կան, և քիչ չեն այն տեսակետները, որոնք պնդում են, որ, ո՛չ, Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է ՀՀ-ում իշխանության տերը, կրողը և լեգիտիմության աղբյուրը»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: