չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռուսաստանը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է. Փաշինյան

Ռուսաստանը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է. Փաշինյան

2021-ի հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է այն, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար, մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է, և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չէ: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում՝ նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկն այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է՝ չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է՝ չկա կազմակերպություն՛՛:

Փաշինյանն ասաց, որ կա սահման, և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն է։

՛՛Իհարկե, կա սահման: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է, և այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաև Ռուսաստանը, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է...՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: