հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից. ԱՄՆ պետքարտուղար

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից. ԱՄՆ պետքարտուղար

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից: Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են՝ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»:

Պետքարտուղարը հավելել է, որ որևէ կերպ չեն միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և այլ երկրների հետ հարաբերություններին, այլ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով, որը հիմնված է ոչ միայն խաղաղության վրա, այլև փոխշահավետ գործակցության:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: