կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Ռուս խաղաղապահների գործողությունները ոչ բավարար եմ գնահատում, ավելի կոշտ պետք է գործեն, իրենք ունեն այդ մանդատը․ Արծվիկ Մինասյան

Ռուս խաղաղապահների գործողությունները ոչ բավարար եմ գնահատում, ավելի կոշտ պետք է գործեն, իրենք ունեն այդ մանդատը․ Արծվիկ Մինասյան

Կարճ կասեմ՝ ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, ավելի կոշտ միջոցներ պետք է ձեռնարկել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Իրենք ասում՝ մենք այդպիսի մանդատ չունենք և այլն, կա այդ մանդատը և այն գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, այդ մանդատը ՌԴ-ն ունի նաև որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ, որպես Մինսկի համանախագահող երկիր և ունի որպես 2020թ. նոյեմբեի 9-ի հայտարարության երաշխավորող կողմերից մեկը։ Հայստանն էլ պետք է ոչ թե մեղադրի Ռուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը, որ կոշտ միջոցներ է պետք է կիրառել, միայն հայտարարություններ անելով չէ։ Ինչ է նշանակում՝ ԵՄ դիտորդները եկան, հիմա էլ գնում են, իսկ ի՞նչ են արել, իրենց գտնվելու ժամանակ Ադրբեջանը անընդհատ կրակում էր, թող հրապարակեն այդ զեկույցը»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ընդդիմության գործողություններին՝ Մինասյանը նշեց․

«Բոլոր հնարավոր գործողությունները մեր ուժերի կարողությունների չափով մենք անում ենք, մեր հայրենակիցները, ովքեր ընդդիմությունից պահանջում են ավելին, ըմբռնումով ենք մոտենում իրենց գնահատականներին, բայց և իրենց առաջարկում ենք համագործակցություն, թող իրականացնեն ակցիաներ, մենք էլ պատրաստ ենք իրենց օժանդակել, գլխավոր նպատակը հետևյալն է՝ փոխենք ՀՀ իշխանությունը, որ կարողանանք փրկել Արցախը»։

  • Կիսվել: