ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ռուբինյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

Ռուբինյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

ԱԺ-ից  հայտնում են, որ ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները:

Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները:

  • Կիսվել: