հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ժամանակ նրա հարցումները մերժվել են

Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ժամանակ նրա հարցումները մերժվել են

Բաքվում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով շինծու դատական նիստի ժամանակ նրա երկու հարցումներն անպատասխան են մնացել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա դիմել է՝ տրամադրելու ընտանիքին մեղադրական եզրակացության պատճենը, սակայն նրա դիմումը հրաժարվել են կատարել։  

Հաղորդվում է նաև, որ Արցախի նախկին պետնախարարը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը նույնպես մերժվել է։

Հաջորդ շինծու «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 10-ին։

  • Կիսվել: