երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ համարել չեմ կարող. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ համարել չեմ կարող. փաստաբան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ, Քոչարյանի առողջական վիճակը նորմալ չէ:

«Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ համարել չեմ կարող, որովհետև եթե նա գտնվում է հիվանդանոցում, ուրեմն դեռ լիարժեք ապաքինում տեղի չի ունեցել և դեռևս ստացիոնար բուժման ցուցումներ կան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբանը:

Նա նշեց, որ էթիկայից ելնելով՝ չի կարող հայտնել նրա առողջական վիճակի մանրամասները:

«Ուղղակի ինձ մոտ շատ լուրջ հարց է առաջացել, որի պատասխանը ես փորձելու եմ գտնել, թե ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց: Ինձ համար այդտեղ հարցեր կան, և ես դրանք պատասխանները փնտրելու եմ»,- հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Քոչարյանը դեռևս մարտի 7-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստաբանները հայտարարել էին, որ նախկին նախագահը սրտանոթային խնդիրներ ունի:

  • Կիսվել: