ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման նախագծերում
Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: Այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
՛՛Նիկոլ Փաշինյանն և Վլադիմիր Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում՛՛,-նշված է հայտարարության մեջ: