ՌԴ-ն պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարցերի կարգավորմանն այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը
Ադրբեջանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նրան դիմավորել է Իլհամ Ալիևը։
Հանդիպամանը Պուտինն ասել է, որ Ադրբեջան այցից հետո Փաշինյանին կպատմի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
"ՌԴ-ն պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարցերի կարգավորմանն այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը",- Ալիևի հետ քննարկման ընթացքում ընդգծել է Պուտինը։
"Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման իրականացման համար",- ասել է Պուտինը։


