ՌԴ-ն հավանություն է տվել ՀՀ-ի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել 2022-2027 թվականներին Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի եւ գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների հետ համաձայնեցված՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ 2022-2027 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը՛՛:
Նշվում է նաեւ, որ Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել համագործակցության ծրագիր: