չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Քյարքի ասելով չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Քյարքի ասելով չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում՝ Քյարքի, ես Քյարքիի մասին ասում եմ Քյարքի, Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր մենք խաղաղություն հաստատել ենք և խաղաղության պրոցեսը հաջողություն է ունեցել այն պատճառով, որ մենք մեզ համար որոշել ենք, որ մենք մեր ճակատագրի և մեր երկրի ապագայի հետ կապված մենք պետք է որոշումներ ընդունենք։ Սուվերենությունը դա է, որ երբ դու որոշում ես մի բան և այդ որոշումը կյանքի կոչելու մեխանիզմներ ես դրսևորում։

Եթե փոխադարձության տրամաբանությամբ մենք նայենք, հիմա Ադրբեջանը անընդհատ ամեն հայտարարության մեջ շեշտում է, որ իրենք միակողմանիորեն բացել են երկաթուղին Հայաստանի Հանրապետության համար։ Փաստ է, չէ՞, որ երկաթուղին բաց է։ Այսինքն, ի՞նչ անենք, ասենք չէ, Ադրբեջանը չի բացե՞լ։

Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը Հայաստանի ներսում և դրսում գտնվող ուժեր ակնհայտորեն սկսելու էին օգտագործել։ Ես իմ խնդիրը լուծել եմ, ո՞րն է այդ խնդիրը, էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է»,–ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը նկատեց, որ էսկալացիայի ցանկացած ռիսկի բացառումը անհրաժեշտություն է, բայց առաջնայինը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է և մեր տարածքային ամբողջականությունը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածը ասում է ՀՀ տարածքի հետ կապված որևէ փոփոխություն պետք է լինի հանրաքվեով։ Եթե դուք ՀՀ տարածքի հետ կապված որևէ մի քննարկում դնում եք, թեկուզ դրա անվանումը դնում եք էսկալացիայի նվազում, բայց դրան դուք փոխադարձություն չեք ունենում, այստեղ առաջանում է խնդիր և իմ ամբողջ հարցադրումը դրա կառավարելիությունը որն է լինելու։

Դուք մի անգամ ասել էիք. «կառավարությունը ես եմ», հիմա ձեր արձագանքը նման էր նրան, որ ասեք՝ «օրենքն էլ եմ ես»։ Օրենքը բոլորի համար է, դուք չեք կարող լինել օրենքը պահանջով դնողը»,–ասաց նա։

Նիկոլ Փածշինյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունը արձանագրում է, որ վարչապետը որոշում է կառավարության արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները. «Երբ հայտնվի մեկը, որ ասի՝ գիտես, ես եմ որոշում, այդ պահին ես պիտի հիշեցնեմ թե ով է որոշում, և երբ որ պետք է՝ կհիշեցնեմ»։

 

  • Կիսվել: