երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան

Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան

Ես հանգամանքների բերումով ՀՅԴ-ից հեռացվել եմ, եւ եթե նկատել եք, այսքան ժամանակ ես ՀՅԴ-ի հասցեին որեւէ վատ բան չեմ ասել, չեմ ասելու նաեւ ՔՊ-ի մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ եւ ՀՅԴ-ից է հեռացվել, եւ հիմա էլ՝ ՔՊ-ից:

«Ամենասարսափելին այն է, որ այս ամեն ինչը էն չի: Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Իրկան պատճառը չեմ կարող ասել, սարսափելի բաներ են, դրանք մի քանի ամիս հետո կպարզվի:

Ես գիտեմ, թե նույն ոչխարների հետ կապված գործը ոնց է ջրի երես եկել: Մեր քաղաքացիներից մեկը, որ ինձ հետ ծանոթ է, ուրիշ  գործով եղել է օպերատիվ քննության մեջ, եւ ինչ-որ մեկի հետ զրույց է ունեցել, որտեղ ասել է, որ Աղազարյան Հովիկը էսքան փող է առել: Իրավապահները լսել են, չէին կարող չարձագանքել, հետեւաբար, ես չեմ կարծում, որ սա սարքած է:

Պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպը, բոլորիդ աչքի առաջ է, դա էլ չենք ասի, որ սարքած է, որովհետև մենք ենք դիմել դատախազին, որ այդ բանը անեն»,-ասաց Աղազարյանը:

  • Կիսվել: