ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քրիստինե Վարդանյանը չբացառեց, որ Երեւանի ավագանին փոխի Արցախի փողոցի անունը

Քրիստինե Վարդանյանը չբացառեց, որ Երեւանի ավագանին փոխի Արցախի փողոցի անունը

Տարոն Չախոյանը (վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-խմբ) հայտարարում է, որ Երուսաղեմի Սուրբ հարության տաճարում Արցախի դրոշ բարձրացնելը, Թուրքիայի դրոշ վառելը, ընդդիմության ելույթները, Արցախցի դրոշներ ԱԺ-ում դնելը վտանգում է խաղաղության գործընթացը. կարո՞ղ է այդ խաղաղության գործընթացը ուղղակի չկա ու իրենք ուզում են դա կոտրել այլ մարդկանց վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Եթե այդպես է և այսքան նուրբ բաները կարող են վտանգել այն գործընթացը, որ Փաշինյանը Ալիևի հետ ձեռք է բերել, Հայաստանում փողոցների, քաղաքների անուններ էլ ենք փոխելո՞ւ: Կարո՞ղ է հասնելու ենք այնտեղ, որ օրինակ մեր երգերից որոշները պիտի մոռանանք, որովհետև խաղաղության գործընթացը վտանգում են: Ընդհանրապես Հայաստանում ֆիլտրվելո՞ւ են, թե ինչ տիպի ցույցեր անցկացվեն, ինչ տիպի չէ, ինչ դրոշներ բարձրացվեն, ինչը չբարձրացնեն»,-ասաց նա:

Ընդդիմադիր գործիչը չբացառեց, որ Երեւանի ավագանին փոխի Արցախի փողոցի անունը:

«Ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, ինչի մասին է կետը, որ պետք է պայքարեն խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ։ Այդ կետը ինչի՞ մասին է, օրինակ, ո՞ւմ դեմ են պայքարելու, ձեր դեմ, եթե դուք ռեպորտաժ պատրաստեք Ադրբեջանից եկող վտանգների մասի՞ն»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: