հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար

ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի եւ ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։

Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլեւ զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության եւ ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ եւս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։

Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, եւ ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին  կձեւավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: