ՔՊ-ում կա մեկ թև և դա Նիկոլ Փաշինյանի թևն է. Հայկ Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ ՔՊ-ում թևեր չկան։
«ՔՊ-ում կա մեկ թև և դա Նիկոլ Փաշինյանի թևն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հայկ Կոնջորյանը վստահեցրեց նաև, որ ՔՊ-ի օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։
«Ես խմբակցության ղեկավարն եմ, և երբ ասում եմ, որ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ դիրքորոշումը»,- նշեց նա։
Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք ինքը գոհ է Քոչարյանի աշխատանքից:
Հարցին էլ՝ իր գործընկերները չե՞ն ասել քննարկենք այդ հարցը, նա պատասխանեց.
«Ես նման տեղեկատվություն չունեմ: Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշում»:
Անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության ուշացմանը, նա արձագանքեց.
«Այսօր վարչության նիստ է լինելու, վարչության նիստից հետո, եթե լինի ընտրություն, ձեզ տեղյակ կպահեն վարչության անդամները: Թույլ տվեք չհայտնել թեկնածուների, նրանց քանակի մասին այս պահին, արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք»: