ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել

ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն անթիվ-անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում են քննարկել եւ գտել, որ պատճառն ընտրողների ակտիվ մասնակցությունն էր` ընդհանուր թվում իրենց ձայները փոքր տոկոս են կազմել:

Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։

Որոշում է կայացվել, որ պետք է մասնակցեն ավագանու հաջորդ նիստերին, չնայած առաջին նիստը բոյկոտել են եւ կբոյկոտեն նաեւ այսօրվա՝ Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ Ի դեպ, մեկ տարի՝ մինչեւ 2026-ի ապրիլի կեսերը, ավագանին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել․ օրենքն է արգելում:

ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, եւ ավագանու գործունեությունը կտապալվի` կգնան արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ոչ` շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: