կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՔՊ խմբակցությունը Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը կառաջադրի ԲԴԽ, իսկ Վասակ Ռափյանինը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոններում

ՔՊ խմբակցությունը Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը կառաջադրի ԲԴԽ, իսկ Վասակ Ռափյանինը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոններում

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում»,- նշել է ՔՊ խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: