Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ ու հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Դուք տեսնում եք, որ ամենտարբեր վարկանիշներում մենք, գուցե, առաջատար եռյակում չենք, բայց մենք շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի ու մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գտնվում է տնտեսական երկնիշ աճի փուլում:
«Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, Հայաստանում չկան արտահանման ու ներմուծման քվոտաներ ու սա փաստ է, մենք, այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է», - նշեց նա:
Վարչապետն ասաց, թե տնտեսական այն անկումը, որ Հայաստանն ունեցել է 2020 թվականին, 2021 ու 2022 թվականների արդյունքներով կհաղթահարվի:
«Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր վստահ եւ հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք դեռ, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից. «
Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։


