երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՔՊ-ի բոլոր նախաձեռնություններին միանալու եմ, Կաթողիկոսը զավակ ունի, չի հերքել. Փամբուխչյան

ՔՊ-ի բոլոր նախաձեռնություններին միանալու եմ, Կաթողիկոսը զավակ ունի, չի հերքել. Փամբուխչյան

Ես առհասարակ քաղաքական թիմի վարչության անդամ եմ և բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կմիանա հանձնախմբին, որը Փաշինյանը կոչ է արել ստեղծել՝ Վեհափառին հեռացնելու համար:

Փամբուխչյանը նշեց, որ իրենք հարցադրում են արել՝ ունի՞ երեխա, թե՝ ոչ, այդ հարցին պատասխան չեն ստացել, այդտեղից կարող են ենթադրել, որ այո՛, ունի,

«Հերքում չենք ստացել և, ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի լինել Կաթողիկոս: Իհարկե, մենք Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիր կա եկեղեցու, և այն է որոշում: Մեզ ինչո՞ւ եք տարանջատում, առհասարակ եկեղեցուց»,- ասաց փոխքաղաքապետը:

Փամբուխչյանն իր հերթին հարց ուղղեց լրագրողներին: «Հարգելի՛ գործընկերներ, ես որպես ավագանու անդամ ենթադրյալ իրավունք չունեմ լինեմ  երկքաղաքացի կամ վերջին վեց ամսում Երևանի գրանցում պետք է ունենամ։ Հիմա, եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ և կամ այդ ժամանակ 23 թվականին, որ գրանցվել եմ որպես Երևանի ավագանու անդամ, չեմ ունեցել վեց ամսվա գրանցում Երևանում, ձեր արձագանքը ինչպիսի՞ն կլինի: Այսինքն ես պետք է այդ պահից սկսած դադարեցնեմ լիազորություններս, ճի՞շտ է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ է, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում, նա ասաց. «Այդ հին խոսակցություններն արդեն ինձ թվում է, էլ ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել: Այդ մասին մենք խոսել ենք, հազար անգամ խոսել ենք և այս ձեր հիմա ասածները, թե թողել եք, չգիտեմ՝ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը»:

Դիտարկմանն էլ ձեր ծրագրում գրած է եղել Արցախի մասին ու հիմա ձեզ մեղադրում են, ասում են՝ դուք խախտել եք կառավարության ծրագիրը, հեռացեք, նա ասաց. «Այդ հարցը Ազգային ժողովում քննարկվել է, մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել մեր բանը»:

  • Կիսվել: